ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան բացատրել է, որ Միացյալ Նահանգների նա…

🇺🇦🇺🇦🇺🇦ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան բացատրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում, խոսելով Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիից ստացած «նամակի» մասին, նկատի է ունեցել X-ում նրա հաղորդագրությունը: Այս մասին հաղորդում է «Լիգա» պարբերականը։
«Արդեն իսկ դժվարին իրավիճակում, այնուամենայնիվ, առաջ ենք շարժվում, հարաբերություններ վերակառուցում և առաջ ենք տանում մեր առաջնահերթությունները։ Նախագահ Դոնալդ Թրամփն ազգին հղած իր ուղերձում ընթերցել է մեր նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրառումը և ասել. «Ես գնահատում եմ, որ նա գրել է այս նամակը», – նշել է դեսպանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *