Ադրբեջանի նախագահը FRANCE 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի
Իլհամ Ալիևը հաստատել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնաագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է նաև հայ բանտարկյալների հարցը. «Եվ ես էլ ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը: Դա է եղել խոսակցությունը», — պատմել է Ալիևը՝ կրկին ծանր, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ հնչեցնելով Բաքվի բանտերում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների հասցեին:
Պատասխանելով արցախցիների վերադարձի մասին հարցին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, Ադրբեջանն այն կդիտարկի, բայց դա կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով. «Մենք ակնկալում ենք նույնը, որ հարյուր հազարարավոր ադրբեջանցիներ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կարողանան վերադառնալ ներկայիս Հայաստան»:

Թողնել պատասխան