🇦🇿🇦🇲 Ալիևը ցանկանում է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ «վերաբնակեցվեն» Հայաստանում🗣️ «Մենք ունենք հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնք արտաքսվել են ժամանակակից Հայաստանի տարածքից և ենթարկվել են էթնիկ զտումների, բայց Հայաստանի կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադարձի վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք պետք է այս հարցին մոտենանք փոխադարձ տեսանկյունից։ Վերադարձի իրավունքը համընդհանուր իրավունք է, և, իհարկե, Ադրբեջանը, անշուշտ, կհարգի այս իրավունքը, եթե մենք ստանանք նման խնդրանք։ Բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմել ենք Հայաստանի հետ, և նրանք 30 տարի օկուպացրել են մեր տարածքը, մենք ակնկալում ենք նմանատիպ վերաբերմունք հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, և հնարավորություն տալ նրանց վերադառնալ այսօրվա Հայաստանի տարածք», — ասել է Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան