«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին շար…

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին շարունակ անցկացվեց «Ուրբաթ 13» խորագրով միջոցառումը, որն իր յուրահատուկ ձևաչափով դարձել է սպասված ավանդույթ։
Երեկոն, որն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ ավելի քան 170 մասնակցի, նպատակ ուներ վերաիմաստավորել ձախողումների դերը մարդու կյանքում և ցույց տալ, որ անգամ ամենախորհրդավոր ու «անհաջող» համարվող օրերը կարող են դառնալ նոր սկիզբների ու արժեքավոր դասերի աղբյուր։ Միջոցառման առանցքում տարբեր ոլորտների հաջողակ և ճանաչված մասնագետների անկեղծ պատմություններն էին։ Հանրությանը հայտնի խոսնակները, հանդես գալով անսովոր ձևաչափում, կիսվեցին այնպիսի դրվագներով, որոնք սովորաբար մնում են կադրից դուրս։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով