Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան. Սիմոնյանը՝ գերիների մասին«Բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին, երբ 200-ին հասնող մարդիկ կային, էլի մարդիկ կային, որոնք չվերադարձվողների ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել…։ Այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն»
,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը մտադիր չէ վերադարձնել Բաքվում պահվող հայերին։
Ադրբեջանի նախագահը FRANCE 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի Իլհամ Ալիևը հաստատել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնաագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է նաև հայ բանտարկյալների հարցը. «Եվ ես էլ…
Թողնել պատասխան