ՀՀԿ-ն խորին վրդովմունքով հայտարարում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կա…

ՀՀԿ-ն խորին վրդովմունքով հայտարարում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ոչ միայն հերթական հակաիրավական ակտն է, այլև պետությունը զավթած ռեժիմի ուղղակի ագրեսիան՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ
🔷Անհեթեթ պատրվակով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը հարված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որը դարեր շարունակ պահել է հայի հոգևոր-ազգային ինքնությունը։
🔷Արտաքին սպառնալիքների և ներքին ցնցումների պայմաններում Եկեղեցին մնացել է ազգային միասնության բացառիկ հենարանը։
Մենք անվերապահորեն համերաշխ ենք Վեհափառի, Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատացյալ հայորդիների հետ, ովքեր գիտակցում են, որ առանց ազատ և ազգային Եկեղեցու՝ չի կարող լինել ազատ և ազգային Հայաստան։
🔷Նիկոլ Փաշինյանը, ձախողելով Հայաստանի ապագայի ապահովումը և հարվածի տակ դնելով նրա անվտանգությունը, այժմ ներքին թշնամի է փնտրում՝ սեփական անկարողությունից և արտաքին պատվերներից ուշադրությունը շեղելու համար։
ՀՀԿ Գործադիր մարմին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով