Արգենտինայի «հայ կենտրոնը» խստորեն դատապարտում է ՀՀ դատախազության որոշումը՝ արգե…

⚡️Արգենտինայի «հայ կենտրոնը» խստորեն դատապարտում է ՀՀ դատախազության որոշումը՝ արգելելու երկրի տարածքից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայելու արգելքի որոշումը և խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև ձևավորվող լարվածության վտանգավոր խորացման առնչությամբ
🔷Ամենայն Հայոց Հայրապետը պատրաստվում էր մեկնել Ավստրիա, որտեղ սույն ամսվա 16-ից 19-ը նախատեսված էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ կազմակերպվող եպիսկոպոսաց ժողով՝ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն հոգևորականների մասնակցությամբ, այդ թվում՝ Մայր Հայրենիքի և Սփյուռքի թեմերի առաջնորդների։
🔷Առկա բարդ և մտահոգիչ իրավիճակում Արգենտինայի «հայ կենտրոնը» համոզմունք է հայտնում, որ նման հակադրությունը չի նպաստում իրավական պետության սկզբունքների պահպանմանը և վնասում է Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին հարաբերությունների առողջ զարգացմանը, որոնց արդյունավետությունից ուղղակիորեն կախված է հայ ժողովրդի ազգային ապագան։
Արգենտինայի «հայ կենտրոն»
@armnationalfront

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով