Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ խաղաղության՝ ո՛չ Ալիևը, ո՛չ նույնիսկ դպրոցների ուս…

🇦🇿 Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ խաղաղության՝ ո՛չ Ալիևը, ո՛չ նույնիսկ դպրոցների ուսուցիչները
🔴 Գյուղական դպրոցում տեղի ունեցած այս միջադեպն այն դեպքն է, երբ TikTok-ի մի կարճ տեսանյութն ավելի մեծ ազդակ թ, քան միջազգային հարթակներում բաքվի պարագլուխի բազմամշակութայնության մասին տասնյակ ելույթները:
🔴 Մինչ բարձր ամբիոններից հնչում են Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար ընդհանուր տուն դառնալու պատրաստակամության մասին կարգախոսները, իրականում մենք տեսնում ենք, թե ինչպես է ուսուցիչը՝ մի մարդ, ով պաշտոնապես պետական արժեքներ է փոխանցում, երեխայի մայրենի լեզուն վերածում է ծաղրանքի առարկայի:
🔴 Եթե երկրի ներսում նույնիսկ բնիկ ժողովուրդները, ինչպիսիք են թալիշները, պետական հաստատության պատերի ներսում բախվում են հրապարակային «բուլինգի» իրենց ինքնության համար, ապա հայ ժողովրդի հետ խաղաղության մասին ցանկացած հայտարարություն սկսում է դիտվել որպես սոսկ դեկորացիա, կան նախընտրական նվեր ՔՊ-ին։
🔴 Խաղաղությունը չէ որ միայն սահմանին կրակոցների բացակայությունը չէ. դա նախևառաջ հոգեբանական պատրաստակամությունն է ընդունել «ուրիշին»՝ առանց նրան նվաստացնելու կամ ձուլելու փորձերի:
🔴 Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգի համար նման կադրերը դառնում են թունավոր: Ինչպե՞ս կարելի է ընդհանուր ապագա կառուցել մի հարևանի հետ, որտեղ նույնիսկ կենցաղային մակարդակում այլությունը ոչ թե հարգանք է առաջացնում, այլ հեգնական ծիծաղ:
🔴 Արդյունքում մենք տեսնում ենք հսկայական անդունդ մեծ դիվանագիտության և սոցիալական իրականության միջև: Կարելի է ստորագրել հարյուրավոր փաստաթղթեր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, բայց եթե «ատելության խոսքը» մնում է նորմ դպրոցական դասարանում, ցանկացած «խաղաղության դարաշրջան» վտանգում է մնալ լոկ ժամանակավոր դադար՝ պատերազմի նոր փուլից առաջ:
🔴 Իրական խաղաղությունը Հարավային Կովկասում կսկսվի ոչ թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում, այլ այն պահին, երբ Ադրբեջանի գյուղական դպրոցի ուսուցիչը լեզուների բազմազանության մեջ տեսնի իր երկրի հարստությունը, այլ ոչ թե սոցցանցերում երեխայի վրա «կայֆավատ անելու» առիթ:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով