Ալիևն ու Մոսկվան կրկին հակասությունների մեջ են. առայժմ միայն հայտարարություններ…

🇦🇿🍿🇷🇺 Ալիևն ու Մոսկվան կրկին հակասությունների մեջ են. առայժմ միայն հայտարարությունների մակարդակով
🇦🇿🇺🇦 «Կիևում Ադրբեջանի դեսպանատունը Ռուսաստանի կողմից ենթարկվել է 3 դիտավորյալ հարվածի։ Մենք սա համարում ենք ոչ բարեկամական գործողություն», — հայտարարել է Իլհամ Ալիևը Մյունխենում։
🇷🇺 Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնել Բաքվի այն պնդումների վերաբերյալ, թե ռուսական բանակն իբր դիտավորյալ հարվածներ է հասցրել Կիևում Ադրբեջանի դեսպանատանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
📣 Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացվել է և պարզաբանումներ է ստացել Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքի վնասման հանգամանքների վերաբերյալ։
🗓 Մասնավորապես, 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին պաշտոնապես ափսոսանք է հայտնվել դիվանագիտական առաքելության շենքերին և տարածքին պատճառված վնասի կապակցությամբ։
🔫 Ռուսական կողմը նաև նշել է, որ շենքին հասցված վնասը, հավանաբար, Ուկրաինայի ԶՈւ հակաօդային պաշտպանության համակարգերի սխալ գործողության արդյունք է՝ ենթադրաբար «Patriot» հրթիռի ընկնելու հետևանքով։
🇷🇺 ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ հարվածների պլանավորման ընթացքում թիրախային տվյալները մանրակրկիտ ստուգվում են՝ քաղաքացիական անձանց վնասելուց խուսափելու համար, ինչպես նաև հաշվի են առնվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տեղակայման վայրերը։
🇦🇿🆚🇷🇺 Հրապարակային դժգոհությունների այս փոխանակումը հստակ ցույց է տալիս, որ «լավ հարևանների» միջև կուտակվել է լարվածության բազմաթիվ առիթներ, որոնք այլևս հնարավոր չէ թաքցնել փակ դռների հետևում։ Մինչ Բաքուն պնդում է իր դիվանագիտական առաքելության դեմ ուղղված նպատակային ագրեսիայի մասին, Մոսկվան պատասխանատվությունը բարդում է Կիևի վրա։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով