ԱՄՆ-ը «չափազանց հաճախ» է խոսում Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մաս…

ԱՄՆ-ը «չափազանց հաճախ» է խոսում Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մասին, բայց չի հիշատակում այն զիջումները, որոնք կարող է անել Ռուսաստանը: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն իրեն տեղեկացրել է, որ Ռուսաստանը «երաշխավորում է» պատերազմի արագ ավարտը, եթե ուկրաինական զորքերը դուրս գան Դոնբասից։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ չէ դուրս գալ իր վերահսկողության տակ գտնվող Դոնբասից, բայց պատրաստ է քննարկել փոխզիջումը, օրինակ՝ այնտեղ ազատ տնտեսական գոտու ստեղծումը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով