🇷🇺🇦🇲🇪🇺 «
Փաշինյանը վստահեցնում է հակառակը, բայց ՀՀ-ն Արևմուտքի համար գործիք է դառնում ՌԴ-ի հետ առճակատման համար». ՌԴ ԱԳՆ📣 ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն արձագանքել է օրերս Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում արված հայտարարություններին, ըստ որոնց Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։
🗣️ «Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը մեծացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմաքաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար, և դա այնտեղ արդեն դադարել են թաքցնել, Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ դիմակայության գործում», — նշել է նա։
🇰🇿 Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ում հետևում են Հայաստանի քայլերին Արևմուտքի հետ հարաբերություններում, այդ թվում ՝ կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխանության առումով։
🗣️ «Մոսկվայի համար գլխավորն այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։ Հայաստանին դուրս չեն թողնում դաշնակցային փոխգործակցությունից՝ պահպանելով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը», — հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան