Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում ս…

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից, հայտարարել են եվրոպական հինգ երկրներ։
Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունների հայտարարությունում նշվում է, որ նման եզրահանգման են եկել հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով