«Մայր Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ…

⚡️«Մայր Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Այսինքն` Թևանյանն իր թիմով կլինի Ծառուկյանի ցուցակում: Այս մասին «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
Նշենք, որ այս մասին Makaryan News-ը դեռ օրեր առաջ էր գրել, որ Թևանյանն ու Ծառուկյանը բանակցում են դաշինքով կամ մեկ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ: Մեր հերթական տեղեկությունն ու հրապարակումը, ինչպես միշտ, ճիշտ դուրս եկավ:
Անդրանիկ Թևանյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանի հետ միասին մասնակցել ընտրություններին. թիմում այս որոշումը թեժ վիճաբանության առիթ է տվել MakaryanNews-ի տեղեկություններով` «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը Երևանի ավագանիում նաև համանուն…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով