Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմակայանի ու Մոսկվայի հետ հարաբերությունների մասին• …

🇦🇲🇷🇺 Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմակայանի ու Մոսկվայի հետ հարաբերությունների մասին
• «Այս պահին նպատակահարմար չենք համարում քննարկել Գյումրիի ռուսական ռազմակայանի հարցը»՝ նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь»-ին։ Նրա խոսքով՝ կտրուկ քայլերը տարածաշրջանում կարող են սխալ լինել։
• Մոսկվայի հետ հարաբերությունները, ըստ նրա, կկառուցվեն միայն ՀՀ շահերից ելնելով․ «Չենք պատրաստվում թռչել մի բեւեռից մյուսը»։
• Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, առաջնորդվում է իր շահերով, իսկ «եղբայրության» հռետորաբանությունը շահերի դեպքում մի կողմ է դրվում։
• Վլադիմիր Սոլովյովի եւ Ալեքսանդր Դուգինի հասցեին իր կոշտ արտահայտությունը մեկնաբանել է՝ «երբ սպառնում են իմ երկրին, կարելի է պատասխանել նույն լեզվով»։
🔗 Ավելին՝ Առավոտում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով