Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն այսօր …

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն այսօր Միլանում կարճ ծրագրում ելույթ ունեցավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, սակայն ստեղծագործության անվանումը չգրվեց, այն ներկայացվեց որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»:
Հիշեցնենք, Բաքվի բողոքից հետո ՄՕԿ-ը որոշել էր պահպանել ստեղծագործությունը, բայց հանել անվանումը:
Մարզիկներին սա չխանգարեց բավականին հաջող ելույթ ունենալ կարճ ծրագրում և որակավորվել վաղը՝ փետրվարի 16-ին կայանալիք ազատ ծրագրում սահելու:
Նրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին գեղասահորդ զույգն են, որ Հայաստանը ներկայացնում են Օլիմպիական խաղերում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով