Ռաֆայել Զաքարյանն արդեն ազատվել է, իսկ ՊԵԿ նախագահի ընկեր Գառնիկ Մարգարյանը դեռ …

Ռաֆայել Զաքարյանն արդեն ազատվել է, իսկ ՊԵԿ նախագահի ընկեր Գառնիկ Մարգարյանը դեռ ոտքը կախ է գցել ու «ինադ ընկել» Էդուարդ Հակոբյանին
MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ երկու ոխերիմ պաշտոնյաններից Օդայինի վարչության պետ Ռաֆայել Զաքարյանն այսօր իր դիմումի հինան վրա արդեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Իսկ, ահա, նրա «թշնամին» դարձած ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանից դեռ նորություն չկա` նա արձակուրդից դեռ չի էլ վերադարձել:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն իր վերջին ասուլիսում պատասխանելով MakaryanNews-ի հարցին` հաստատել էր, որ թե´ Ռաֆայել Զաքարյանը, թե´ իր ընկեր Գառնիկ Մարգարյանը, որի գործունեության պատճառով է նաև, որվՊԵԿ-ում թշնամական հարաբերություններ են հաստատվել և լարվածություն առաջացել աշխատակիցների միջև, պատրաստակամություն են հայտնել հենց այդ լարվածությունը թուլացնելու նպատակով դիմում գրել և հեռանալ համակարգից:
Բայց արձակուրդում գտնվող Գառնիկ Մարգարյանը, MakaryanNews-ի տեղեկություններով, դեռ ոտքը կախ է գցել և չի պատրաստվում, իր խոստմանը կամ պայմանավորվածությանը համաձայն, հեռանալ ՊԵԿ-ից: Ավելին, որոշ տեղեկություններով` Մարգարյանի ու ՊԵԿ նախագահի միջև եղած երբեմնի ջերմ հարաբերություններն այս օրերին լարվել են, և Գառնիկ Մարգարյանը «ինադ է արել» ու հրաժարվում է ինքնակամ ազատվել պաշտոնից` փաստի առաջ կանգնեցնելով իրեն այդ պաշտոնում նշանակած ու արդեն իր նշանակման ձեռքը կրակն ընկած ՊԵԿ նախագահին: Ասում են` Հակոբյանը փոշմանել է, որ նման կադրի է բերել համակարգ, որն իր համար արդեն գլխացավանք է դարձել:
Ի դեպ, մեր տեղեկություններով` ՊԵԿ-ում տիրող իրավիճակն ու Էդուարդ Հակոբյանի նշանակած կադրերի «հերոսությունները», նրանց վերաբերյալ մամուլի սկանդալային հրապարակումները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին` քննարկման առարկա դարձնելով ՊԵԿ նախագահի պաշտոնավարման հարցն ու ՊԵԿ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին:
ՊԵԿ երկու «ոխերիմ բարեկամներ» Ռաֆայել Զաքարյանն ու Գառնիկ Մարգարյանը կազատվեն պաշտոնից ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հաստատեց MakaryanNews-ի տեղեկությունը, որ առաջիկայում Օդայինի վարչության պետ Ռաֆայել Զաքարյանն ու ՆԱՎ-ի պետ իր ընկերը` Գառնիկ Մարգարյանը…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով