Արձագանքներ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը• Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարե…

⚖️ Արձագանքներ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
• Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ հոգևորականների հասցեին հնչած մեղադրանքները «զրպարտությունից էլ վատ են» և կարող են դիտվել որպես հանցագործություն։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է իրավական քայլեր ձեռնարկի, քանի որ նման մեղադրանքը անարձագանք թողնել չի կարելի։
• Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես չի բացառել իրավական գործընթաց սկսելու հնարավորությունը, սակայն կասկած է հայտնել դրա արդյունավետության վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ նման մեղադրանքները «խայտառակություն» են և անպատժելիության մթնոլորտում պաշտոնյաները «իրենց ամեն ինչ թույլ են տալիս»։
🔗 Ավելին՝ այստեղ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով