Շատ կարևոր, հրատապ նորություն` Սարգիս Կարապետյանին սպասարկող Mercedes-Maybach-ը, որն իրականում Սամվել Կարապետյանին սպասարկող մեքենաներից է, Սարյան փողոցում կայանել էր երկրորդ շարքում, ինչը ֆիքսել էին, ՆԳՆ-ն էլ վարորդին տուգանել է: Վերջ, փրկված ենք: Հայաստանն այլևս չի դառնա գուբեռնիա:
Իրականում, էսպիսի խիտ երթևեկության պայմաններում, էն էլ էսպիսի երկար մեքենայով, քաղաքի կենտրոնում գրեթե անհնար է նորմալ կայանելու տեղ գտնել ու խախտում չանել:
Հարցրեք կառավարության անդամների, պատգամավորների, այլ պաշտոնյաների վարորդներին, իրենք կփաստեն ու կխոստովանեն նաև, թե ինչու են ամեն հինգշաբթի` կառավարության նիստի օրը, իրենք Մելիք-Ադամյան փողոցում կայանում որտեղ պատահի` էլ երկրորդ շարք, էլ զեբռայի վրա, վերջում էլ էդ նույն փողոցով տիկին դատախազն ու մյուսները հանդիպակաց դուրս գալով են հեռանում տարածքից:
Բայց դա ամեն օր չենք նկարում և տարածում` որպես դարի օրինախախտում: Չնայած` երևի պետք է հերթով բոլորի խախտումները ֆիքսենք. հետաքրքիր է` այդ ժամանակ էլ իշխանական կայքերը իրար հերթ չտալով դա կտարածե՞ն, թե ինչպես է այս կամ այն նախարարի մեքենան երկրորդ շարքում խախտումով կայանել: Առաջիկայում կփորձենք ))

Թողնել պատասխան