«Պատերազմը կանխարգելելու ամենաարդյունավետ միջոցը ուժեղ լինելն է․ պատմությունը սա…

«Պատերազմը կանխարգելելու ամենաարդյունավետ միջոցը ուժեղ լինելն է․ պատմությունը սա է ցույց տվել։ Այդ պատճառով «պատերազմ, թե խաղաղություն» դիսկուրսը կեղծ է։ Խաղաղությունը պարզապես բառ չէ․ խաղաղությունը պետք է կարողանալ ապահովել»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։

«Իրոք մեզ խաղաղություն է պետք, բայց հիմնական հարցը հետևյալն է՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ դա գերեզմանային խաղաղություն է։ Իսկ եթե խաղաղությունը նշանակում է, որ հայն այլևս չլինի իր հայրենի տարածքներում, ապա դա խաղաղություն չէ․ դա լռություն է, գերեզմանային լռություն»։

Քրիստինե Վարդանյանը խոսել է նաև նախընտրական զարգացումներից՝ 2026-ի ընտրությունները կոչելով «ինքնության հանրաքվե»։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով