Բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ,Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞…

⚡️Բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ,
Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞կը ոնց ա: Իսկ ճի՞շտ ա, որ երեկ արձակուրդից վերադարձել է, բայց դիմում գրելու փոխարեն (ինչպես խոստացել էր ու ինչպես Դուք էիք խոստացել), մտել կաբինետ նորից արձակուրդ է գրել ու առանց որևէ մեկի հետ շփվելու հեռացել է:
Մի հատ կարո՞ղ է իմանաք` էդ տղու հետ ի՞նչ ա կատարվում, որի դեմ, ի դեպ, կարող էին ցուցմունք տալ էս պահին կալանքի տակ գտնվող իր ընկերն ու Ձեր ընկերոջ եղբայրը, բայց «տղավարի» չեն տալիս: Ամեն ինչ նորմա՞լ ա մեր Գառնիկի հետ, հո բան չի՞ եղել, որ արձակուրդից չեկած` նորից արձակուրդ ա գնում: Եթե չի ուզում աշխատի, ահավոր հոգնել ա, թող միանգամից դիմում գրի ու գնա վայելի իր չոր աշխատավարձով ու զուտ պրեմիաներով հետ գցած համեստ կարողությունը: Սխա՞լ եմ ասում, պարոն Հակոբյան))
Ի դեպ, ասում են` շուտով աշխատակազմի գլխավոր քարտուղարի նոր տեղակալ կունեք, հա՞, որը նույն աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն է` համարյա մեր սիրելի Գառնիկի չափ մի հրաշք անձնավորություն: Մարդը «լրիվ ինքնուրույն» որոշել է գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել, հետո մասնակցել իր իսկ տեղակալի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին ու հաղթել` «համառ պայքարում» տապալելով իր հետ նույն պաշտոնի համար պայքարող ֆիկտիվ մրցակցին: Մի խոսքով` հենց եռօրյա ժամկետում Գևորգյան Էդգարին նշանակեք իր իսկ տեղակալ, ասեք` օֆիցիալ գրեմ էդ մասին, լա՞վ 😉
Մի բան էլ. ասում են` մոտ օրերս ՊԵԿ-ից, որտեղ «կոռուպցիան բացարձակ չի վխտում», Հակակոռուպցիոն կոմիտեն էլի մարդ է ձերբակալելու` բնականաբար էլի կոռուպցիոն թեմաբերով: Եթե չգիտեիք, իմացեք, ու կարող եք լավության կարգով էդ ենթադրյալ կոռուպցիոներներին էլ ասեք, որ քանի շուտ ա` թռնեն, կամ մտնեն սեղանի տակ` թաքնվեն, որ անգամ ՆԱՎ-ում չիմանան` որ սեղանի տակ են ու ՊԵԿ ժամանած քննիչներին տեղը չասեն: OK? 🥳

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով