«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։
Օրինակ, ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել, ՔՊ-ն ճամբարափոխին, ըստ էության, արժանի դաս է տվել։ Երեկ Թորոսյանը չցանկացավ զրուցել մեզ հետ, անհեթեթ պատճառաբանություններ բերեց, թե, միեւնույն է, ինչ խոսի, մենք մեր ուզածն ենք գրելու: Ախալքալաքցի պատգամավորն ակնհայտ դեպրեսիայի մեջ էր, եւ չկարողացանք համոզել, որ մեր հարցերին պատասխանի։

Թողնել պատասխան