Խոր ընկճախտի մեջ են «Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ի ներկուսակցական ընտրությունն…

‼️Խոր ընկճախտի մեջ են
☄️«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։ Օրինակ, ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել, ՔՊ-ն ճամբարափոխին, ըստ էության, արժանի դաս է տվել։
🚨Երեկ Թորոսյանը չցանկացավ զրուցել մեզ հետ, անհեթեթ պատճառաբանություններ բերեց, թե, միեւնույն է, ինչ խոսի, մենք մեր ուզածն ենք գրելու: Ախալքալաքցի պատգամավորն ակնհայտ դեպրեսիայի մեջ էր, եւ չկարողացանք համոզել, որ մեր հարցերին պատասխանի։
Կապանցի պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ, որ ընդամենը 64 ձայն է ստացել, մոտ հինգ րոպե հեռախոսով բացատրում էր, որ չի կարող խոսել, դրսում է` միջոցառման, թեեւ այդ ընթացքում կավարտեինք հարցուպատասխանը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով