Թևանյանն ու մյուսները Ծառուկյանի հետ կմասնակցեն ոչ թե դաշինքով, այլ ԲՀԿ-ի ցուցակ…

Թևանյանն ու մյուսները Ծառուկյանի հետ կմասնակցեն ոչ թե դաշինքով, այլ ԲՀԿ-ի ցուցակով՝ 70/30 հարաբերակցությամբ
MakaryanNews-ը դեռ օրեր առաջ էր հայտնել, որ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը բանակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ընտրություններին միասին մասնակցելու նպատակով։ Օրեր անց մեր տեղեկությունը հաստատեց ինքը՝ Թևանյանը, երբ իրենց կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, որ իրենք մասնակցելու են Գագիկ Ծառուկյանի հետ միասին՝ միանալով նրա ձևավորած «Առաջարկ Հայաստան» ծրագրին։
MakaryanNews-ը հետաքրքրվեց Գագիկ Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանից, թե դաշինքո՞վ են մասնակցելու, թե՞ պարզապես այն բոլոր ուժերը, որոնք կմիանան Ծառուկյանի առաջարկած ծրագրին, ընտրություններին կմասնակցեն ԲՀԿ-ի ցուցակով։
Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց, որ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ և «Առաջարկ Հայաստանին»ծրագրով, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Նրա նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին արդեն իսկ հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցությունը, և նրանց հետ մենք ունենք շատ ակտիվ և արդյունավետ համագործակցություն։ Բնական է, որ այս օրերին քննարկումները ինչպես հրապարակային, այնպես էլ այլ ձևաչափերով ընթանում են տարբեր քաղաքական ուժերի, հանրային գործիչների հետ, և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մենք, երբ որ արդեն փաստը արձանագրված կլինի, հանդես կգանք հավելյալ հայտարարություններով»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Նա հատուկ ընդգծեց, որ բոլոր այն հանրային, քաղաքական գործիչները, որոնք միանում են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը, նրանք չեն միանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այլ միանում են «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։
ԲՀԿ-ով մասնակցությունը, ըստ Տոնոյանի, զուտ իրավական լուծում է՝ օրենքով սահմանված կարգով մասնակցելու են ԲՀԿ-ով, քանզի օրենքը թույլատրում է, որ նախընտրական ցուցակում 70/30 հարաբերակցությամբ լինեն նաև այլ կուսակցության ներկայացուցիչներ։ Այսինքն՝ կլինի ոչ թե դաշինք, այլ կլինի ԲՀԿ-ի ցուցակ, որտեղ 70 տոկոսը կլինեն ԲՀԿ անդամներ, 30 տոկոսը՝ այլ ուժերի ներկայացուցիչներ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Անդրանիկ Թևանյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանի հետ միասին մասնակցել ընտրություններին. թիմում այս որոշումը թեժ վիճաբանության առիթ է տվել MakaryanNews-ի տեղեկություններով` «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը Երևանի ավագանիում նաև համանուն…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով