Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է«Յոթը բերվե…

Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

«Յոթը բերվել են «Արմենիա» ԲԿ, որից հինգը՝ շտապօգնության մեքենայով, երկուսը՝ տարբեր այլ մեքենաներով։ 7-ից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այդ երկուսից մեկը մահացել է վիրասրահում։ Երեքը վիրահատվում են այս պահին, մյուս երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են, բայց էլի տարբեր միջամտություններ և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Մյուսների վիճակը՝ կայուն ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են», — «Ազատությանը» հայտնեց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով