Նիկոլական իշխանության իրավապահների կապիկություններն արդեն ծիծաղելի էլ չեն: Ծառուկյանը էն մարդն է, որի վերաբերյալ բոլոր իշխանությունների գործողությունները լակմուսի թուղթ են, թե ինչ է նշանակում` ունենալ սվոյ օլիգարխ և ունենալ օլիգարխ, որն այնքան էլ սվոյ չէ կամ առնվազն ինչ-որ պահի դեմ է իրենց ռեժիմին:
Ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը պետական ու քարոզչական ամբողջ մեքենան հանեց Ծառուկյանի դեմ, որ չեզոքացնի, զսպի կամ գոնե հպատակեցնի իր դեմ դուրս եկած խոշոր գործարարին ու քաղաքական ֆիգուրին, այնպես էլ Նիկոլն է նրա հետ վարվում: Սերժի իշխանության ու Նիկոլի իշխանության ձեռագիրը նույնն է` բան չի փոխվել:
Ու բնավ կարևոր չէ այստեղ` ինչ գործ է, ինչ է արել Ծառուկյանը, մեղավո՞ր է նա, թե՞ անմեղ, կարևորը այլ բան է` Գագիկ Ծառուկյանն ակտիվացավ, որոշեց մեծ կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ, նրան միացան տարբեր ուժեր, ինչն էլ սկսեց անհանգստացնել նիկոլական ռեժիմին:
Նույնը շուտով սպասվում է նաև Սամվել Կարապետյանին ու տաշիրենց թիմին: Նույնը կլինի նաև բոլոր նրանց հետ, որոնք իրենցից ինչ-որ բան կսկսեն ներկայացնել` որպես քաղաքական ուժ, անհատ, որոնք կարող են ի վնաս Նիկոլի ազդել ընտրությունների արդյունքների վրա:
⚖️🇦🇲 Իրավապահները մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն: Քրեական գործը որևէ առնչություն չունի նրա հետ, այլ հարուցվել է դեռ 2020թ.՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել…
Թողնել պատասխան