Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է iBolit խանութների ցանց՝ մաքսանենգ հեռախոսների հետք…

Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է iBolit խանութների ցանց՝ մաքսանենգ հեռախոսների հետքերով․ ուշագրավ զարգացումներ՝ 400 iPhonne-ների գործով
MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մտել են հեռախոսների վաճառքով զբաղվող iBolit խանութների ցանց և քննչական գործողություն իրականացրել։
Մեզ ասացին՝ քննիչների այցը եղել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին Հայաստան ներկրված 400 մաքսաննեգ այֆոնների գործի շրջանակում, ինչի մասին առաջինը բարձրաձայնել էր MakaryanNews-ը։ Այս գործով ՊԵԿ մի շարք պաշտոնյաներ են անցնում՝ Օդայինի վարչության պետի տեղակալ Սերգեյ Թամեյանը, որը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ընկերոջ եղբայրն է, նույն վարչությունում բաժնի պետ Վահագն Սարգսյանը, որը ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանի վստահելի մարդն ու մտերիմ ընկերն է, տվյալ օրվա հերթափոխի պետ Հայկ Մանուչարյանը, և հեռախոս ներկրած անձը, այսպես ասած՝ գործ անողը, որի անունը, ասացին, Գևորգ Դավթյան է։ Վերջինս, իրականում, ավտոմեքենաների ու դրանց պահեստամասերի գործով է զբաղվում, սակայն ծանոթի կարգով մտել է նաև հեռախոսների գործի մեջ, և մաքսանենգ հեռախոսներն էլ ավտոմեքենայի պահեստամասի անվան տակ կոնկրետ անձանց կամ անձի «դաբռոյով» ներկրել։ Նրանցից Սերգեյ Թամեյանը տնային կալանքի մեջ է գտնվում հիմա, իսկ մյուսները բանտային կալանքի տակ են։
Մեզ հասած ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները iBolit խանութներ մտել են այն բանից հետո, երբ հեռախոսները ներկրած Գևորգ Դավթյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերված նոթատետրում եղել են iBolit խանութների ցանցին մատակարարվող հեռախոսների վերաբերյալ գրառումներ, ինչն էլ հիմք է տվել քննիչներին կարշելու, որ այդ 400 մաքսանենգ հեռախոսների մի մասը հենց այս խանութներին է մատակարարվել՝ իրացման նպատակով։ Ուստի Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները այս հետքերով երեկ այցելել են iBolit խանութների ցանցի երկու մասնաճյուղ, որտեղ, մեր տեղեկություններով, ընկերության ղեկավարությանն ասել են, որ տեղյակ են՝ ինչ հեռախոսներ են իրենք վաճառել, ու քանի որ դրանք արդեն իրացվել են, հետևաբար առաջարկել են պարզապես փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, որպեսզի իրենց էլ չներգրավեն արդեն իսկ քննվող քրեական գործում։
Ի դեպ, այս գործի շրջանակներում հարցաքննվել է նաև ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը, որի վերաբերյալ նաև ցուցմունքներ են տրվել այլ անձանց կողմից, սակայն կոնկրետ մարդիկ, որոնք կարող են ցուցմունք տալ, թե ում հանձնարարությամբ են իրենք համաձայնել առանց մաքսային հսկողության բաց թողնել Դուբայի չվերթով Հայաստան մտած հեռախոսներով լի ճամպրուկները, նրանք տարբեր պատճառներով լռում են՝ գտնվելով կալանքի տակ։ Օրինակ՝ Սերգեյ Թամեյանը, որը, ինչպես նշեցինք, ՊԵԿ նախագահի ընկերոջ եղբայրն է։ Նա այդ օրը օդանավակայանում է եղել և իր ձեռքով է առանց մաքսային հսկողության բաց թողել որպես ծանոթի կարգով «մտերիմ մարդու» պահեստամաս ներկրված հեռախոսներով լի ճամպրուկները:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հեռախոսների գործով ձերբակալվել է ՊԵԿ ՆԱՎ-ի պետի բաժնի պետ ընկերը, վարչության պետի տեղակալ, տեսուչ և այլ պաշտոնյաներ MakaryanNews-ն այսօր տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր դեռ դեկտեմբերին մեր հրապարակած 400 մաքսանենգ հեռախոսների թեմայով ՊԵԿ մի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով