✍️Նիկոլ Փաշինյանը Էդգար Գևորգյանին ազատել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բայց հոգ չէ, շուտով ՊԵԿ նախագահն այս չափազանց սկզբունքային գործչին կնշանակի ինքն իր տեղակալ, այսինքն` աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ:
Ասում են` ինքն էլ ահավոր շատ խնդրել, որ ՊԵԿ նախագահն իրենց գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատի ու ինքն իրեն տեղակալ նշանակի: Մարդիկ պաշտոնի բարձրացման են ձգտում, էս հրաշք պաշտոնյան էլ, հանուն հայրենիքի, պաշտոնի ցածրացում է ուզում:
Ահա այսպիսի մետաֆիզիկական բնույթի կադրային փոփոխություններ ՊԵԿ հանակարգում, որտեղ կոռուպցիա բացարձակ չկա´, չկա´ կոռուպցիա` արձակուրդում գտնվող Գառնիկը վկա 😀
⚡️Էս խորհրդավոր մտքերի ֆոնին` բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ, Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞կը ոնց ա: Իսկ ճի՞շտ ա, որ երեկ արձակուրդից վերադարձել է, բայց դիմում գրելու փոխարեն (ինչպես խոստացել էր ու ինչպես Դուք էիք խոստացել), մտել կաբինետ…
Թողնել պատասխան