ՀՀ բանկային համակարգի «առեղծվածը» և առաջարկվող լուծումները. Միքայել Մելքումյան
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում ներկայացնում եմ իմ մոտեցումները՝ ՀՀ բանկային ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:
Մեր երկրի բանկային համակարգում տեղի ունեցող գործընթացներին համակողմանի գնահատական տալու համար անհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ և չափելի ցուցանիշներ։
Այսպես.
1․ 2025թ․Հայաստանում գործող 17 բանկերը միասին ստացել են 435,5 մլրդ դրամ զուտ եկամուտ, իսկ վերջին 5 տարում՝ շուրջ 2,5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ։ Ընդ որում, ՀՀ-ում գործող երկու բանկերը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 5-րդ և 6-րդ տեղերը՝ միասին ունենալով շուրջ 200 մլրդ դրամի զուտ եկամուտ, այսինքն՝ բոլոր բանկերի զուտ եկամտի կեսը։ Առաջին անգամ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում որոշ բանկերի բաժնետերեր դարձան դոլարային միլիարդատերեր։
Սա նորություն է։
Մենք չենք քննարկում այն, թե ինչո՞ւ են այդ ծավալի զուտ եկամուտ ստացել, քանի որ սա ֆինանսական բիզնես է և տեղավորվում է գործող իրավական կարգավորումների շրջանակում։
Խնդիրն այլ է. արդյոք բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ողջամիտ չափով սպասարկո՞ւմ են ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտների շահերը՝ խարսխված լինելով նրանց գոնե նվազագույն շահութաբերության մակարդակի հետ։
Կարծում ենք՝ ոչ։ Մեր տնտեսության տարբեր ոլորտների մեծ մասում առկա շահութաբերության սահմանները և վարկային տոկոսադրույքները ձեռնարկություններին մղում են պարտքային լուրջ բեռի տակ, որը նրանք չեն կարող սպասարկել։
Լուծում ա.
Պետք է սահմանել վարկային տոկոսադրույքների վերին շեմ, քանի որ այսօր դրանց միջին մակարդակը կազմում է 16-17 տոկոս։ Իսկ որքա՞ն է ձեռնարկությունների … շարունակությունը կարդալ այստեղ
Միքայել Մելքումյան
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ

Թողնել պատասխան