ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը «Հրապարակ» օրաթերթը գրում է. «…

🍿 ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ նախընտրական ընտրություններից հետո որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են առաջացել, խոսքը նրանց մասին է, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից եւ տեղ չեն ունենա հաջորդ խորհրդարանում։
🔴 Բանն այն է, որ այս պատգամավորների մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել՝ կարծելով, թե ամբողջ կյանքում պատգամավոր են աշխատելու եւ հարկատուներիս հաշվին միլիոնավոր պարգեւավճարներ ստանալով՝ շքեղ կյանքով են ապրելու։
🔴 Հիմա մտավախություն ունեն, որ ոչ միայն պատգամավորի, այլեւ մի որեւէ պետական աշխատանք էլ իրենց չի տա Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք կհայտնվեն այնտեղ, որտեղ էին մինչեւ 2018 թվականը․ ամեն դրամ հաշվելով՝ կսկսեն մի կերպ գոյատեւել:
🔴 Ուստի շատերի մոտ սգո տրամադրություններ են՝ ինչպես են փակելու վարկերը, ինչպես են «տուն պահելու»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով