Դավիթ Ղազինյանի հարցերն ու արձագանքը` Ռոմանոս ՊետրոսյանինՆշենք, որ ՀԷՑ ժամանակավ…

🇦🇲Դավիթ Ղազինյանի հարցերն ու արձագանքը` Ռոմանոս Պետրոսյանին

Նշենք, որ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս անդրադարձել էր Ղազինյանի հայտարարություններին` դրանք որակելով սուտ և կեղծ ու խոստանալով դրանց անդրադառնալ առաջիկայում հրավիրվող մամուլի ասուլիսին.
«ՀԷՑ-ի վերաբերյալ նախկին գործադիրների եւ նրանց արբանյակ՝ տարբեր տրամաչափի օբյեկտների կողմից հետեւողականորեն տարածվող ապատեղեկատվությանն ու խեղաթյուրված (իբր թե «սեփական աղբյուրներին հղում» արված) ակնհայտ ՍՈՒՏ տվյալներին առաջիկայում կանդրադառնամ հատուկ այդ նպատակով հրավիրված մամուլի ասուլիսի ձեւաչափով։
📍Մանրամասնորեն՝ փաստերի եւ փաստաթղթերի «լեզվով» կխոսենք.
📌ՀԷՑ-ում այս ամիսների ընթացքում բացահայտված բազմաթիվ ու բազմաժանր առերեւույթ խախտումներից ու չարաշահումներից,
📌Քննչական մարմիններում քննվող՝ երկու տասնյակից ավելի քրեական վարույթներից,
📌Տեղի ունեցած ֆինանսաբանկային «մեքենայություններից» եւ ՀԷՑ-ից տարիներ շարունակ իրականացվող՝ ահռելի ծավալների շահույթի միգրացիայից,
📌Մեր հանրության տարբեր շերտերի սպառողների հաշվիչներին իրականացված հավելագրումներից եւ ինքնավար էներգաարտադրողների արտադրանքի թերհաշվառումներից,
📌Տարիներ շարունակ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի իրականացման իրական պատկերից եւ արդյունքներից,
📌ՀԷՑ-ի բաշխման ցանցում նախկինում արձանագրված վթարների վիճակագրությունից եւ դրանց խեղաթյուրված հաշվետվություններից,
📌Ընթացիկ փուլում ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակից եւ առաջիկա անելիքներից,
📌Եւ իհարկե, մեր հանրությանը հուզող բազմաթիվ այլ խնդիրներից…»,-գրել էր Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով