Հեռախոների վաճառքով զբաղվող iBolit խանութ-սրահը կապարակնքված է
MakaryanNews-ը ֆիքսել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կապարակնքել է այս խանութն, ինչի պատճառով էլ մի քանի օր է` դրա գործունեությունը դադարեցված է: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները այստեղ քննչական գործողություններ են կատարել MakaryanNews-ի հրապարակած 400 մաքսանենգ այֆոնների գործի շրջանակներում: Քննիչները պարզել են, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված հեռախոսները հենց այս խանութում են իրացվել:
Ի դեպ, iBolit-ը նաև հեռախոսների, համակարգիչների նորոգմամբ է զբաղվում, և հիմա մարդիկ կան, որոնց իրենց համակարգիչը կամ հեռախոսը տվել են iBolit-ին, որ նորոգեն ու կանգնել փաստի առաջ` խանութն ու սպասարկման սրահը իրենց «շատ խելքից» հարկադրաբար փակվել են, ու հայտնի չէ` երբ կբացվեն և երբ իրենց հաճախորդներին կշարունակեն սպասարկել:
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է iBolit խանութների ցանց՝ մաքսանենգ հեռախոսների հետքերով․ ուշագրավ զարգացումներ՝ 400 iPhonne-ների գործով MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մտել են հեռախոսների վաճառքով զբաղվող iBolit խանութների…
Թողնել պատասխան