Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ու…

Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:
2020 փետրվար, Նիկոլ Փաշինյան։
Հ.Գ. Ոմանց թվում է, թե վերջին երկու տարին են այս խոսքերը լսել, բայց սա ասվել է նաև պատերազմից առաջ, այս վերաբերմունքն ու պատկերացումը եղել է 44-օրյայից առաջ։ Այլ հարց է, որ երբ գալիս է պատասխանատվության պահը միայն բանակն է թիրախում հայտնվում կամ մնում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով