Այսօր Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծուխի հրավերով Մասյացոտնի թեմի առաջնո…

Այսօր Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծուխի հրավերով Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիսապետեց նույն եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագը։
Պատարագիչն էր հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը։
Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը՝ անդրադառնալով մարդու հոգևոր ճանապարհի վայրիվերումին՝ անկումից դեպի կատարելություն՝ «Հող էիր, և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3:19) և «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48) բնաբանով։
Մասյացոտնի թեմ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով