Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրելReuters-ը հաղ…

Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել
Reuters-ը հաղորդում է, որ նախօրեին Իրանում ուսանողները շարունակել են բողոքի ցույցերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 21-ին Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել: Սա առաջին բողոքի ցույցն է, որ տեղի ունեցավ տարեվերջին իշխանությունների կողմից վերջին տարիների ամենամեծ հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո։
Ըստ հաղորդումների՝ Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մաս կազմող «Բասիջ» կիսառազմական աշխարհազորի մարտիկների միջև։
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում ուսանողները վանկարկում են «Ամոթ, ամոթ», իսկ որոշները ծածանում են Իրանի ազգային դրոշը։ Ցույցերը համընկան այս շաբաթ երկրով մեկ անցկացված հարյուրավոր արարողությունների հետ՝ նվիրված հունվարին անվտանգության ուժերի հետ խոշոր բախումների ժամանակ զոհվածների հիշատակին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով