Փետրվարի 23-ին՝ ժամը 8:15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տ…

‼️ Փետրվարի 23-ին՝ ժամը 8:15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով