Ռոմանոս Պետրոսյան, հետ բեր մեր հոսանքը, թե չէ կզանգեմ Դավիթ Ղազինյանին… Լուրջ …

⚡️Ռոմանոս Պետրոսյան, հետ բեր մեր հոսանքը, թե չէ կզանգեմ Դավիթ Ղազինյանին…
Լուրջ եմ ասում, եթե 5 րոպեից մեր լույսերը չտվեցիր, Ղազինյանին կասեմ, կզանգի Սամվել Կարապետյանին` էն 5 մլն 200 աշխատավարձիցդ կթողնի տակի 200 հազարը:
Հիմա դու որոշի` ուզու՞մ ես 200 հազարով յոլլա գնացող կառավարիչ լինես, թե՞ չէ: Ախր դու ամբողջ կյանքդ միլիոններ ես աշխատել, դեռ Սերժի թվերից սովոր ես ճոխ, երբեմն նույնիսկ ցոփ ու շվայտ կյանքին, 200 հազարով ո՞նց ես յոլլա գնալու:
Նենց որ, լրիվ քո բարեկեցության համար եմ ասում` միացրու մեր հոսանքը, քանի մեր միջև` էն էլ էս մթության մեջ, սև կատու չի անցել ու փչացրել մեր բարիդրացիական հարաբերությունները: 😜

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով