Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել եմ…

🇦🇲 🇮🇷 Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել եմ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։
Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:
📱 Բաժանորդագրվել ալիքին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով