«Թե՛ Հնդկաստանը, թե՛ Իրանը ավելի շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների…

«Թե՛ Հնդկաստանը, թե՛ Իրանը ավելի շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, քան Հայաստանը»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նշում է՝ երևույթը տարօրինակ է, և հարց է առաջացնում, թե ինչու է այդպես, քանի որ օբյեկտիվորեն պետք է հակառակը լինի՝ Հայաստանը պետք է առավել նախաձեռնող լինի։ «Իհարկե, մյուս կողմից ևս պետք է հետաքրքրություն լինի, և մենք տեսնում ենք, որ նման հետաքրքրություն կա»,- ասում է քաղաքագետը։

«Հույս ունեմ և կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն մասնակցի որևէ գործողության, որը կարող է ուղղված լինել Իրանի դեմ։ Հնարավոր է, որ ամերիկյան կողմը, առանց Հայաստանի մասնակցության կամ կարծիքը հարցնելու իրականացնի ինչ-որ հետախուզական գործողություններ․ նրանք այստեղ, դեսպանության տարածքում, դրա համար բավական հնարավորություններ ունեն։ Սակայն սա հիպոթետիկ տարբերակ է և Հայաստանի հետ ուղիղ կապ չունի։ Այս պահին բոլոր նրանք, ովքեր հետևում են գործընթացներին սպասում են, որ հնարավոր է պատերազմ Իրանի և ԱՄՆ-ի միջև. սակայն մեծ հարց է մնում՝ ինչպե՞ս է այն ավարտվելու»։

Ինչ վերաբերում է հայ-իրանական զորավարժություններին, ապա քաղաքագետն ընդգծում է՝ միայն զուգահեռ զորավարժությունները բավարար չեն, անհրաժեշտ են իրական, համատեղ զորավարժություններ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով