Այսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առ…

📌 Այսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը։ Մասնակիցները հիմնականում «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի մրցանակակիրներն էին։
Իրոք ձևավորվել է հետաքրքիր ու խիզախ գաղափարներով լեցուն երիտասարդների մի մեծ ու համերաշխ ընտանիք։ Հանդիպումը չափազանց արդյունավետ էր։
📌 «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը բաց հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ և նախաձեռնություններ ներկայացնելու նպատակով։ Եվ հատկապես կարևոր է, որ այսօր այս գործընթացին ակտիվորեն միանում է նաև երիտասարդությունը։ Հենց երիտասարդներն են ձևավորելու և ներկայացնելու այն առաջարկները, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց ապագային՝ կրթությանը, զբաղվածությանը, նորարարությանը, հասարակական ակտիվությանը, պետական քաղաքականությանը։
📌 Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, երբ երիտասարդությունը ոչ միայն մասնակցում է քննարկումներին, այլ դառնում է երկրի զարգացման ծրագրի համահեղինակ։ Նրանք են բոլոր առաջարկների և առաջարկվող լուծումների հեղինակը։
📌 Սա նոր գաղափարների, պատասխանատվության և ստեղծագործ աշխատանքի դրսևորման պլատֆորմ է ։
📌 Սա ծրագիր է ապագայի համար։
📌 Սա ծրագիր է զարգացման համար։
📌 Սա ծրագիր է Հայաստանի բարգավաճման համար։
Եվ հենց երիտասարդությունն է լինելու դրա իրականացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։
Հետևեք ընթացքին։ Հաստատ հետաքրքիր է ստացվելու🇦🇲

Իվետա Տոնոյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով