ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին․ կան տուժածներ և զոհՓետրվարի 25-ին, ժամ…

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին․ կան տուժածներ և զոհ

Փետրվարի 25-ին, ժամը 00։27-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին։ 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին․ վարորդը մահացել է։ 
Փրկարարները երկու ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել դիատար մեքենային։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով