Նաջարյանը փոշմանել է. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով Նիկոլ…

Նաջարյանը փոշմանել է. ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10.000 դրամով:
Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է ասում, որը ձմռան ցրտին, երբ կոմունալների տակ կքած այդ նույն թոշակառուները անգամ 1000 դրամ ավել թոշակի կարիք ունեին, որ իրենց ձմեռվա հոգսը թեթևացնեին, ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե` թոշակառուն ի՞նչ է անելու էդ 10 հազար դրամը, ինչի՞ վրա է ծախսելու:
Հիմա հանկարծ` ընտրությունների շեմին, այս ոչ պոպուլիստ գործիչը հանկարծ հիշեց, որ թոշակառուին, ամեն դեպքում, ավել 10 հազար դրամը չի խանգարի, ու որոշեց ապահովագրությունից և հետվճարից դուրս մինչև 10 հազար դրամով էլի պիտի բարձրացնել թոշակները: Ընդ որում, ցածր թոշակ ստացողներինը կբարձրանա հենց 10 հազար դրամով, բարձր թոշակ ստացողներինը` ավելի քիչ: Թե որն է համարվում ցածր կամ բարձր թոշակ, չմանրամասնեց` խոստացավ հետո հաշվարկը ներկայացնել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով