Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս մ…

Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ։
 
Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։
 
Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների և, հետևաբար, Հայաստանի շահերը ամրագրելու ուղղությամբ։ Սա էսկալացիայի բացառման և կանխատեսելի ընթացքի առանցքային պայմանն է։
 
Պատմական զարգացման առումով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կենսական անհրաժեշտություն ունեն մեծացնելու իրենց ստրատեգիական պլանավորման հորիզոնը։ Երաշխավորված խաղաղությունը անհատի և հասարակության կյանքը երկարաժամկետ հեռանկարով պլանավորելու հնարավորություն է տալիս՝ ներկայիս մի քանի շաբաթանոց հորիզոնի փոխարեն։
 
Ուրախ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի թիմին հաջողվում է գտնել ճշգրիտ ձևակերպումներ և հանրությանն այսօրվա կենսական խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել՝ հիմնվելով իրատեսական և իրագործելի մոտեցումների վրա։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով