Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկ…

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ մասնակցել են նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները։
«Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնց վրա մեր ներկայացուցիչները կաշխատեն վաղը Ժնևում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, ինչպես նաև մարտի սկզբին եռակողմ ձևաչափով բանակցային թիմերի հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Հուսով ենք, որ սա հնարավորություն կտա անցնելու առաջնորդների մակարդակով բանակցությունների։ Նախագահ Թրամփը աջակցում է գործողությունների այս հաջորդականությանը։ Սա բոլոր բարդ և զգայուն հարցերը լուծելու և վերջապես պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է», — նշել է Զելենսկին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով