7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան«Մի բան էլ՝ կենսաթոշակների բարձրաց…

7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան
«Մի բան էլ՝ կենսաթոշակների բարձրացման լավ լուրի հետ կապված։
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Ապրիլի 1-ից համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ»։

Հիմա մարդիկ տարակուսած հարցնում են, թե ի՞նչ է նշանակում «բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ»։
Այսինքն՝ նախարարի ամանորյա 7 մլն դրամ պարգևավճարը բարձր չի համարվել, իսկ ինչ-որ թոշակառուի կենսաթոշակը արդեն այնքան բարձր է, որ այն ամբողջությամբ բարձրացնելու անհրաժեշտություն էլ չկա՞»,–գրել է Էդմոն Մարուքյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով