Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ցանկացած պետության համար հիմնարար սոցիալական գործիք է․ այն կոչված է բարձրացնել ծառայությունների հասանելիությունը, նվազեցնել քաղաքացիների ծախսերը և ստեղծել կանխատեսելի ֆինանսավորում առողջապահական համակարգի համար։
Սակայն այսպիսի համակարգի ներդրումը պահանջում է լուրջ փուլային նախապատրաստում, ֆինանսական մոդելավորման հստակություն, ակտուարական հաշվարկներ, ռիսկերի գնահատում և շահառուների՝ հատկապես բժիշկների ու բուժհաստատությունների, լիարժեք ներգրավում։
Եթե ծրագիրը ներդրվում է հապշտապ՝ առանց բավարար հաշվարկների և ինստիտուցիոնալ պատրաստվածության, ի հայտ են գալիս կոնտր էֆեկտներ․ֆինանսավորման անբավարարություն և պարտավորությունների կուտակում,
բժշկական համայնքի շահերի և աշխատանքի պայմանների ոտնահարում,
ծառայությունների որակի անկում,
հանրային վստահության կորուստ։
Քաղաքական տեսանկյունից սոցիալական լայնածավալ ծրագրերի արագացված գործարկումը նախընտրական շրջանում միանշանակ լեգիտիմության ամրապնդման խնդիր է լուծում, սակայն առողջապահությունն այն համակարգն է, որը չի հանդուրժում քաղաքական ամբիցիաներ և շահեր։
Եթե ինստիտուցիոնալ, ֆինանսական և գործընթացային հիմքերը խախուտ են, ապա նույնիսկ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնությունը կարող է հանգեցնել համակարգային լարվածության և հանրային հիասթափության։
Տաթև Զորյան

Թողնել պատասխան