Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում կատարված գրառումներով հայտ…

🔸Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում կատարված գրառումներով հայտարարել են իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին
Օրեր առաջ Հակոբյանը սոցցանցերում գրել էր, որ վարչապետի հետ քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, սակայն այդ գրառումը շատերի կողմից ընկալվել էր որպես երկար տարիներ համատեղ ապրելուց հետո օրենքով ամուսնանալու մասին ակնարկ։
Այս որոշման մասին Փաշինյանը և Հակոբյանը հայտարարարում են խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ, որոնց ընթացքում Փաշինյանը ձգտում է վերընտրվել վարչապետի պաշտոնում։
Հակոբյանը նշել է, որ մտադիր է շարունակել ղեկավարել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
Հակոբյանը և Փաշինյանը միասին չորս երեխա ունեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով