ՊԵԿ-ի սկանդալային ՆԱՎ-ի պետը կազատվի պաշտոնիցMakaryanNews-ի տեղեկություններով` Պ…

ՊԵԿ-ի սկանդալային ՆԱՎ-ի պետը կազատվի պաշտոնից
MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ընկեր Գառնիկ Մարգարյանը, որ վերջին շրջանում կոռուպցիոն սկանդալների մեջ էր հայտնվել, վերջապես ազատման դիմում է գրել ու մուտք արել համակարգ:
Նշենք, որ նա վերջին մեկ ամսում երկու անգամ իրար հետևից արձակուրդ էր գրել ու աշխատանքի չէր գալիս, մեր տեղեկություններով` ՊԵԿ նախագահի հետ էլ հարաբերությունները լարվել էին ու ամեն գնով ուզում էր մնալ ու չգրել դիմում: Մեզ ասել էին, սակայն, որ մինչև շաբաթվա վերջ նա դիմումը կգրի:
Քիչ առաջ տեղեկացանք, որ Մարգարյանն արդեն ազատման դիմումը գրել է ու շուտով կհեռանա:
Կոռուպցիոն սկանդա՞լ են փորձում ծածկադմփոց անել. ու՞մ «դաբռոյով» են մաքսանենգ ճանապարհով 400 հատ iPhone ներմուծել Հայաստան MakaryanNews-ի տեղեկություններով` մի քանի օր առաջ Դուբայից մաքսանենգ ճանապարհով հեռախոսների հերթական խմբաքանակն են ներկրել Հայաստան:…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով