Զգուշավոր լավատեսություն ընդդիմադիր դաշտում Վերջին երկու օրերին երեք լուր ստացա…

💢 Զգուշավոր լավատեսություն ընդդիմադիր դաշտում
⚠️ Վերջին երկու օրերին երեք լուր ստացանք, որոնք ինձ զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ «Միասնության թևեր»-ի և «ՀայաՔվե»-ի միավորումը կարևոր քայլ եմ համարում՝ անկախ այն քարոզչական պիտակներից, որոնք անպայման կկպցվեն նրանց։ Իմ տպավորությամբ՝ «հիբրիդային» առասպելաբանությունը գնալով ավելի քիչ ազդեցություն ունի։
📌 «Հայրենիք» կուսակցության՝ ընտրություններին չմասնակցելու որոշումն էլ եմ դրական գնահատում․ ձայները չփոշիացնելու տրամաբանությունը այս փուլում ավելի կարևոր է, քան առանձին մասնակցությունը։ Նույն տրամաբանությունն եմ տեսնում նաև Սերժ Սարգսյանի ակնարկում՝ մանդատների համար պայքարե՞լ, թե՞ հնարավորություն տալ հաղթելու շանս ունեցող ուժերին։ Այս պահին առաջնայինը ոչ թե մանդատներն են, այլ իշխանափոխության օրակարգը։
Արամ Աբրահանյանի խմբագրականը՝ Առավոտում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով