Վաղ առավոտից Իրանի ուղղությամբ սկսված հարձակումներից հետո «Նյու Յորք Թայմս»-ը հր…

Վաղ առավոտից Իրանի ուղղությամբ սկսված հարձակումներից հետո «Նյու Յորք Թայմս»-ը հրապարակել է Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի առաջին՝ արբանյակային լուսանկարը՝ Թեհրանի Պաստոր հրապարակի մոտ։
Լուսանկարում երևում է, թե քանի շենք է հողին հավասարվել։
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին ալիքը թիրախավորել է Իսլամական Հանրապետության կառավարության մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Ռոյթերսին հայտնել են, որ վերջիններս ողջ են և տեղափոխվել են անվտանգ վայր։ Այս տեղեկությունը անկախ աղբյուրներով դեռ հնարավոր չէ ճշտել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով