Իսրայելի ռազմաօդային ուժերը պաշտոնապես հայտարարել են, որ այսօր իրականացված գործո…

Իսրայելի ռազմաօդային ուժերը պաշտոնապես հայտարարել են, որ այսօր իրականացված գործողությունը, որը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, դարձել է Իսրայելի պատմության մեջ ամենախոշոր հարվածային օպերացիան։
Գործողությանը ներգրավված է եղել շուրջ 200 կործանիչ, որոնք զանգվածային հարված են հասցրել Իրանի հրթիռային համալիրներին և հակաօդային պաշտպանության համակարգերին՝ երկրի արևմտյան և կենտրոնական հատվածներում։
Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կիրառել են հարյուրավոր զինամթերք՝ մոտ 500 թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի և արձակման կայանների վրա Իրանի տարբեր շրջաններում։
#Իրան #ԱՄՆ #Իսրայել #Иран #израиль #сша #usa #Israel #iran

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով